Մարզեր

Գյումրիի բժշկական կենտրոնում անցկացվել է հայ-ֆրանսիական 4-րդ կոնֆերանսը

2 րոպեի ընթերցում

Գյումրիի բժշկական կենտրոնում անցկացվել է հայ-ֆրանսիական 4-րդ կոնֆերանսը

Գյումրիի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական 4-րդ կոնֆերանսը, որն այս տարի կրում էր «Խնամքի անվտանգություն և լավագույն պրակտիկա» խորագիրը։ Միջոցառումը համախմբել էր ոլորտի մասնագետներին՝ նպատակ ունենալով կատարելագործել բուժքույրական անձնակազմի հմտություններն ու ծանոթացնել միջազգային արդի չափորոշիչներին։

Կոնֆերանսի շրջանակում ծավալվել են մասնագիտական լայն քննարկումներ, որոնք ընդգրկում էին բուժքույրական գործի կարևորագույն ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էթիկայի և դեոնտոլոգիայի կանոններին, պացիենտների հետ հարցազրույցների վարման հմտություններին։ Մասնագետները մանրամասն ներկայացրել են դժվար երակային հասանելիության (DIVA) կառավարման մեթոդները, վերքերի կանխարգելման ու բուժման արդյունավետ մոտեցումները, ինչպես նաև հակաբիոտիկների ճիշտ և պատասխանատու կիրառման կարևորությունը։ Տեսական գիտելիքներն ամրապնդվել են գործնական աշխատանքներով, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել տեղում կիրառել ստացված հմտությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին բժշկական կենտրոնից, մասնագիտական այս վերապատրաստմանը մասնակցել է  Շիրակի մարզի շուրջ 230 բուժքույր, ովքեր անցել են կրեդիտավորված դասընթաց։

Այս  տարի ևս այն անցկացվում է  Santé Arménie Medical Academy-ի հետ սերտ համագործակցությամբ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում