Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը կայցելի Գեղարքունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը կայցելի Գեղարքունիքի մարզ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի ազգային ժողովի նախընտրական պայքարի շրջանակներում քարոզարշավ անցկացնելու նպատակով այցելություն կկատարի Գեղարքունիքի մարզ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները քարոզարշավ կանցկացնեն մասնավորապես Վարդենիս, Մարտունի, Գավառ և Սևան քաղաքներում։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում