«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավը կշարունակեն Կոտայքի մարզում և Երևանում
1 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը կլինեն Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքներում, ինչպես նաև Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կուսակցությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Կուսակցության անդամները նաև տեղեկացնում են, որ քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսված Եղվարդի Մարզակոշիկների ֆաբրիկայի դահլիճում։
«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 համարի ներքո՝ «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ևս 16 կուսակցություն և 2 դաշինք։