Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի և պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ընտրական բնույթի հանցագործությունների քննության կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորություններին։ Կարևորվել է հատկապես Կոմիտեի դերը ընտրական գործընթացների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու գործում, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ համակարգումը՝ առկա ռիսկերին արագ և հետևողական արձագանք ապահովելու նպատակով:

Արթուր Նահապետյանը նշել է, որ Կոմիտեն, որպես նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող միակ նախաքննական մարմին, ակտիվ և հետևողական պայքար է մղում ընտրական բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ:

Անդրադառնալով վերջին շրջանում կառույցի կողմից արձանագրված՝ ընտրական գործընթացներին առնչվող բացահայտումներին՝ Կոմիտեի նախագահը փաստել է, որ դրանք հիմնականում վերաբերում են կաշառք տալու, ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին:

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ