«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այցելել է  Արագածոտնի մարզ՝ հանդիպումներ անցկացնելու մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսանյութում նշել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն արդեն բնակիչների հետ շփումներ են ունեցել Կարբի-Ուշի-Օհանավան բնակավայրերի խաչմերուկում, Շենավանում։

Կուսակցության անդամներն այժմ գտնվում են Արագած բնակավայրում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հանդիպումների ժամանակացույցը հետևյալն է․«Պլանավորում ենք լինել՝ Արագած բնակավայրում, Ապարանում, Ալագյազում, Ծաղկահովիտում, Մաստարայում, Թալինում, Ուջանում, Օշականում, որից հետո կգանք Աշտարակ, որտեղ ժամը 19։30-ին՝ Ներսես Աշտարակեցու հրապարակում տեղի կունենա մեր մեծ հանդիպումը»։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն Español Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է