Իրանի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով. Կատարի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ, արտգործնախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին մայիսի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Վարչապետի խոսքով՝ Կատարը կշարունակի խորհրդակցել Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար։

Նա հավելել է, որ պետք է շարունակվեն դռնփակ բանակցությունները՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմն ավարտին հասցնելու համար։

Կատարի վարչապետը քննադատել է Լիբանանի և Գազայի վրա Իսրայելի շարունակական հարձակումները և ընդգծել, որ Թուրքիան դարձել է «առաջատար գործընկեր» այս կարևոր տարածաշրջանային հարցերում։

Նա հավելել է, որ և՛ Դոհան, և՛ Անկարան աջակցում են Պակիստանի միջնորդական ջանքերին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը դադարեցնելու հարցում։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցի խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ջրային ուղին «օգտագործվել է որպես զենք այս պատերազմում», որը ծանր հետևանքների է հանգեցնում Պարսից ծոցի երկրների համար, մասնավորապես՝ տնտեսական առումով։

«Իրանը չպետք է օգտագործի այս նեղուցը որպես Պարսից ծոցի երկրների վրա ճնշում գործադրելու կամ նրանց շանտաժի ենթարկելու միջոց», - հայտարարել է Կատարի գլխավոր դիվանագետը։

Ֆիդանը ներկայում գտնվում է Կատարում՝ Բարձրագույն ռազմավարական կոմիտեի 12-րդ նիստի նախապատրաստական ​​աշխատանքներին հետևելու և վերջին հարձակումներից հետո Կատարի հետ Թուրքիայի համերաշխությունը վերահաստատելու համար։

Կատարի վարչապետը վերջերս Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ քննարկելով պատերազմի հետևանքները Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում։

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար