Իրան

Իրանի ԱԳ փոխնախարարը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևը որակել է փաստերի խեղաթյուրման փորձ

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ փոխնախարարը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևը որակել է փաստերի խեղաթյուրման փորձ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին խստորեն դատապարտել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացված ԱՄՆ-ի բանաձևի նախագիծն՝ այն որակելով փաստերի խեղաթյուրման փորձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հրապարակում է արել X սոցիալական հարթակում։

Ղարիբաբադիի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանային մի քանի դաշնակիցների նախաձեռնությունն՝ առաջարկելու Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծ, «խնդրի էությունը փոխելու նոր փորձ է՝ ռազմական ագրեսիայի և անօրինական պաշարման հետևանքները վերածելու սպառնալիքների, ճնշման և հարձակումների օբյեկտ դարձած երկրի դեմ գործի»։

«Ազատ նավագնացությունը հարգված իրավական սկզբունք է, բայց այն չի կարելի մեկնաբանել ընտրողաբար, քաղաքականապես կամ ՄԱԿ-ի կանոնադրությունից անջատ», - գրել է նա։

Փոխնախարարն այն կարծիքն է հայտնել, որ նման մոտեցումը չի նպաստի «ո՛չ լարվածության թուլացմանը, ո՛չ էլ ծովում անվտանգությանը»։

«Ցանկացած տեքստ, որը փորձում է նկարագրել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակն՝ առանց հիշատակելու ագրեսիան, պաշարումը, ուժի կիրառման սպառնալիքը և իր անվտանգությունն ու կենսական շահերը պաշտպանելու Իրանի օրինական իրավունքները, կլինի սխալ, կանխակալ, քաղաքականացված և ի սկզբանե ձախողման դատապարտված», - հավելել է Ղարիբաբադին։

Մայիսի 5-ին Միացյալ Նահանգները ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով պահանջվում է, որ Իրանը դադարեցնի գրոհները Հորմուզի նեղուցում։ Հակառակ դեպքում Թեհրանին սպառնում են նոր պատժամիջոցներ և նույնիսկ ուժի հնարավոր կիրառում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում