Քարոզարշավի 5-րդ օրը «Հայաստան» դաշինքի ներկայացուցչները հանդիպումներ կանցկացնեն Երևանում
2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մայիսի 12-ին քաղաքացիների հետ հանդիպում են անցկացնելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։
Նշվում է, որ հանդիպումը նախատեսված է անցկացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Զորավար Անդրանիկի արձանի դիմաց՝ ժամը 18։30-ին։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։
Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է նաև իր նախընտրական հիմնական շեշտադրումները, որոնց թվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը, գույքահարկի բարձրացման մեղմացումը կամ չեղարկումը, համատարած հայտարարագրման համակարգի չեղարկումը, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնումը, ինչպես նաև բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերը։