Քաղաքականություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Կոտայքում և Երևանում

1 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Կոտայքում և Երևանում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը կանցկացնի Կոտայքի մարզում և մայրաքաղաք Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կուսակցությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ։

Նշվում է, որ ժամը 13:00-ին կուսակցության ներկայացուցիչները կլինեն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Կենտրոն թաղամասում կհանդիպեն բնակիչների հետ,  ժամը 14:00-ին՝ քաղաքային զբոսանք և հանդիպումներ քաղաքացիների հետ։ Ժամը 16:00-ին կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Չարենցավանի Մշակույթի տան դիմաց, իսկ 19:00-ից արդեն կլինեն Երևանում՝ զբոսնելով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 համարի ներքո՝ «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ևս 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում