Քաղաքականություն

Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում այցելել են Երևանի «Գումի շուկա»

2 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակում այցելել են Երևանի «Գումի շուկա»

Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը՝ մայիսի 11-ին, այցելել են Երևանի «Գումի շուկա»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ շրջել են շուկայում, հաղորդակցվել են աշխատակիցների և այցելուների հետ, խոսել են իրենց քաղաքական առաջնահերթություններից, ծրագրից։

Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Ռեֆորմիստների կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 1 համարի ներքո։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության նախագահն է Վահան Բաբայանը, իսկ վարչապետի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը։

Կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից են ազգային անվտանգության նոր հայեցակարգի ընդունումը, բարձրագույն կրթության և առողջապահության անվճար դարձնելը, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև Հայաստանը տարածաշրջանային կրիպտո-հաբ դարձնելու նախաձեռնությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում