Նիդեռլանդական զբոսանավի ուղևորներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների մոտ հանտավիրուս է հայտնաբերվել

3 րոպեի ընթերցում

Հանտավիրուսի բռնկումից տուժած զբոսանավից իրենց երկրներ վերադարձած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների մոտ վիրուսի թեստի դրական արդյունքներ են գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկակայակոչելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանություններին։

ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայրենիք վերադարձող ամերիկացիներից մեկի մոտ հանտավիրուսի թեթև ախտանիշներ են եղել։ Մայիսի 11-ի առավոտյան ԱՄՆ առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող ԱՄՆ բոլոր 17 քաղաքացիները «կլինիկական զննում կանցնեն» Նեբրասկայի բժշկական հաստատությունում։

ԱՄՆ յոթ այլ քաղաքացիներ երկիր էին վերադարձել ավելի վաղ և գտնվում են հսկողության տակ իրենց նահանգներում։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստն իր հերթին հայտարարել է, որ մեկ կին մեկուսացված է Փարիզում, և նրա առողջական վիճակը վատթարանում է, հայտնաբերվել է շփման 22 դեպք։

Բացի այդ, Մադրիդ մեկնած 14 իսպանացի այժմ պետք է պարտադիր կարանտին անցնեն ռազմական հոսպիտալում: Եվս երկու տարհանման թռիչք նախատեսված է մայիսի 11-ի կեսօրին։  

Մայիսի 10-ին Մեծ Բրիտանիա է ժամանել երկրի 20 քաղաքացու տեղափոխող ինքնաթիռ։ Հաստատված դեպքերով Բրիտանիայի ևս երկու քաղաքացի այժմ բուժվում է Նիդեռլանդներում և Հարավային Աֆրիկայում։

Ուկրաինան հայտարարել է, որ իր չորս քաղաքացիները կմնան MV Hondius նավի վրա որպես անձնակազմի անդամ՝ նավի տեղափոխումը Նիդեռլանդներ ապահովելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ժամանելուց հետո նրանք կարանտինի կենթարկվեն բժշկական հաստատությունում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ երեք ուղևոր՝ նիդեռլանդացի զույգ և գերմանացի մեկ կին, մահացել են նավով ճանապարհորդելու ընթացքում։ Նրանցից երկուսի մոտ հաստատվել է հանտավիրուս։

Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն Անդերի շտամը, որով, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), վարակվել են նիդեռլանդական նավի որոշ ուղևորներ Հարավային Ամերիկայում գտնվելու ժամանակ, կարող է փոխանցվել մարդկանց միջոցով։

Ախտանիշները կարող են ներառել ջերմություն, հոգնածություն, մկանային, ստամոքսի ցավեր, փսխում, փորլուծություն և շնչարգելություն։

Պաշտոնյաները նշում են, որ խոշոր բռնկման ռիսկը շատ ցածր է։

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել 42 օր մեկուսացնել MV Hondius նավի վրա գտնվողներին։

Աշխարհ

Հանտավիրուսի բռնկումով զբոսանավը ժամանել է Տեներիֆե

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը