Պարսից ծոցում նոր հարվածներ են արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը ևս մեկ անգամ խախտվել է Պարսից ծոցում անօդաչուների հարվածների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ԱՄԷ-ն, Կատարը և Քուվեյթը հայտնել են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Ըստ հրապարակման՝ մայիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է Իրանից կողմից թռչող երկու անօդաչու խոցելու մասին։

Քուվեյթն էլ հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պայքարել են թշնամական անօդաչուների դեմ, որոնք մտել են իր օդային տարածք։

Կատարը դատապարտել է ԱԹՍ-ներով հարձակումը, որի հետևանքով հարվածի է ենթարկվել Աբու Դաբիից դուրս եկած բեռնանավը։

Իր հերթին, Fox News-ը հաղորդում է, որ մայիսի 10-ին ամերիկյան Safesea Group ընկերությանը պատկանող Neha առևտրային նավը Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել իրանական երկու ԱԹՍ-ի կողմից։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ընկերության ղեկավարը։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է նավին, մյուսը՝ վրիպել։ Հարձակման պահին նավի վրա բեռ չի եղել։ Տախտակամածին գտնվող 23 նավաստիները չեն տուժել։ Նշվում է, որ նավը կառանված է եղել Դոհայի ափերին։

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները