Քաղաքականություն

«Նոր ուժ»-ը քարոզարշավը սկսել է Երևանի Կենտրոն վարչական շրջանից

2 րոպեի ընթերցում

«Նոր ուժ»-ը քարոզարշավը սկսել է Երևանի Կենտրոն վարչական շրջանից

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։

Կուսակցությունը հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։

Դրանց թվում են՝ եվրոպական ինտեգրացիան որպես արտաքին քաղաքականության և զարգացման առաջնահերթություն, օնլայն խաղատների և շահումով խաղերի արգելումը, բազմազավակ ընտանիքների համար արտոնությունների տրամադրումը, անվճար բարձրագույն կրթության ապահովումը, հարկային բեռի թեթևացումը, կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետի վերացումը և ազգային արժեքներին վերադարձը։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարում է, որ իր գաղափարական հիմքը սոցիալ-ռեֆորմիզմն է՝ սոցիալական արդարության և բարեկեցության ապահովումը շարունակական բարեփոխումների միջոցով։

Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը հանդես է գալիս հավասարակշռված դիվանագիտության օգտին։ 

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ԿԸՀ է ներկայացրել 86 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում