Մարուքյանն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին չմասնակցած կուսակցություններին զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը մեկնել է Արմավիրի մարզ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ քարոզարշավի շրջանակում նախատեսված է նաև այց Մեծամորի ատոմակայան։

Մարուքյանն անդրադարձել է համապետական ընտրություններին կուսակցությունների մասնակցության կարգավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է շրջանառել նախագիծ, որով համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել այն կուսակցությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում չեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Եթե կուսակցությունը վերջին հինգ տարիների ընթացքում որևէ ՏԻՄ ընտրության չի մասնակցել, ապա համապետական ընտրություններին չի կարող մասնակցել»,- նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական համակարգը պետք է զերծ պահել պատահական և անհայտ ուժերից։

«Ժողովուրդ ջան, Հայաստանը գազանանոց չէ, հյուրախաղերի տեղ չէ»,- հայտարարել է նա։

Մարուքյանը նաև նշել է, որ նման երևույթները կարող են ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալ։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Հայերեն Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան