Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը պայքարելու է ազգային արժեքների համար

2 րոպեի ընթերցում

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը նախընտրական ուղերձ է հրապարակել՝ ընդգծելով կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, ազգային ինքնությանը և պետականությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շիրինյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։

Շիրինյանը նշել է, որ իր ուղերձը հնչեցնում է Խոր Վիրապից, քանի որ այստեղ է տեղի ունեցել Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու գործընթացը։

«Մենք հավաստում ենք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, մեր ժողովրդի բարոյական կերպարին, ինքնությանը և, անշուշտ, պետականության անշեջ պատկերին»,- հայտարարել է Շիրինյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է ազգային և քրիստոնեական արժեքների պաշտպանության օրակարգով։

«Մենք գալիս ենք պայքարելու մեր ազգային արժեքների համար, քրիստոնեական արժեհամակարգի համար»,- նշել է նա։

Շիրինյանը նաև հայտարարել է, որ կուսակցությունը հանդես է գալիս գիտաարդյունաբերական և տեխնոլոգիական Հայաստանի գաղափարով։

«Մենք գալիս ենք հաստատելու գիտաարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան, տեխնոլոգիական թռիչք պահանջող նվաճումների Հայաստանի կերպարը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ կուսակցության օրակարգում կարևոր տեղ ունեն նաև գյուղատնտեսության և էկոհամակարգի վերականգնման հարցերը։

Շիրինյանը նշել է, որ կուսակցության հիմնական կարգախոսն է՝ «Անվտանգություն, ազատություն և զարգացում»։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 12 համարի ներքո։ Կուսակցությունը 82 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ 

Հայերեն Русский

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները