Քաղաքականություն

«Միասնության թեւերի» թիմը քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

2 րոպեի ընթերցում

«Միասնության թեւերի» թիմը քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում

«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը և կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ են անցկացնում Լոռու մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա կանգառներից մեկը եղել է Վանաձորը։

Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Թաթոյանը նշել է, որ Վանաձորը պատմականորեն եղել է Հայաստանի արդյունաբերական և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը։

«Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր սիրելի վանաձորցիներ։ Մեր արդեն հերթական այցն է Վանաձոր։ Մենք Վանաձորում ունենք նաև գրասենյակներ»,- ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Վանաձորը նախկինում կարևոր դեր է ունեցել խորհրդային տնտեսության մեջ։

«Վանաձորը միշտ եղել է մեր երկրի շարժիչ ուժը։ Մենք լսել ենք հեռուստացույցով ու պատմությունից, թե ինչ հզոր ներդրում է ունեցել Վանաձորը սովետական տնտեսության մեջ։ Ամենահզոր գործարաններն էին այստեղ»,- նշել է նա։

Թաթոյանը ընդգծել է, որ այսօր քաղաքում առկա են աշխատատեղերի և երիտասարդների զբաղվածության խնդիրներ։

«Այսօր, ցավոք, աշխատատեղերի խնդիր կա, երիտասարդների զբաղվածության հարց կա։ Դրա համար Վանաձորը պետք է լինի մեր հիմնական կենտրոններից, որ երիտասարդության շարժիչ ուժը »,- հայտարարել է նա` ընդգծելով` Վանաձորը պետք է վերականգնի աշխատանքի և արդյունաբերության խորհրդանիշ քաղաքի իր դերակատարումը։

«Աշխատանքի սիմվոլներից, որ եղել է Վանաձորը, մենք պետք է անպայման վերականգնենք»,- ասել է Թաթոյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում