Իրան

Իրանական լրատվամիջոցները հայտնում են Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև պարբերական բախումների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանական լրատվամիջոցները հայտնում են Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև պարբերական բախումների մասին

Իրանի զինված ուժերի և ամերիկյան նավատորմի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում Հորմուզի նեղուցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը։

«Հորմուզի նեղուցում մոտ մեկ ժամ առաջ Իրանի զինված ուժերի և ամերիկյան նավերի միջև տեղի են ունեցել պարբերական բախումներ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել է, որ Օմանի ծոցում առևտրային նավին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի է վիրավորվել, ևս հինգն անհետ կորած է։ 

ԱՄՆ-ի և Իրանի ուժերը հարվածներ են փոխանակել Պարսից ծոցում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դա լուրջ էսկալացում չի համարել և նշել է, որ հրադադարը պահպանվում է։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում