Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել «դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը»՝ հանուն երկխոսության

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը, ինչպես նաև նրա կառույցները պետք է դադարեցնեն «ագրեսիվ հռետորաբանությունը և վնասակար քաղաքականությունը» Վրաստանի նկատմամբ՝ Թբիլիսիի հետ երկխոսությունը վերականգնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Կարևոր է դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ։ Դա անընդունելի է։ Պետք է դադարեցվի վնասակար քաղաքականությունը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ։ Դա նույնպես անընդունելի է և խանգարում է երկխոսությանը։ Պետք է չեղյալ հայտարարվեն այն բոլոր անարդարացի բանաձևերը, որոնք Եվրախորհրդարանը չարախնդությամբ ընդունում է վրաց ժողովրդի դեմ: Դա է այն ուղին, որը մենք առաջարկում ենք», - ասել է Պապուաշվիլին։

2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը,  որից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ։ Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ օրենքից, սակայն կառավարող կուսակցության առաջնորդները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակն է ապահովել երկրում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը՝ նշելով, որ այդ կազմակերպություններից մի քանիսը փորձել են հեղափոխություն կազմակերպել երկրում։

2024 թ. հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք - Ժողովրդավարական ​​Վրաստան» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում ձայների 53,93%-ով՝ ստանալով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը։ 2024 թ. նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքը» որոշել է մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու քննարկումները և հրաժարվել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից:

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար