Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավը սկսել է 7 կետանոց ծրագրի ներկայացմամբ ու քայլերթով

2 րոպեի ընթերցում

Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է կուսակցության ծրագրի 7 կետերի ներկայացմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության նախընտրական ծրագրի 7 կետերն են.

  1. Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։
  2. Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել պետական ծրագիր՝ ներառելով ներգաղթի կազմակերպում։
  3. Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափորոշիչներ։
  4. Հայաստանում ընտրություններին մասնակցելը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով։
  5. Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը Հայաստանում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների ու բժիշկների աշխատավարձերը։
  6. Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։ 
  7. Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտոկենտրոն տարածաշրջանում՝ ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը։

Կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել նախընտրական ծրագրի 7 կետերի վերաբերյալ, որից հետո կուսակցության ներկայացուցիչները քայլերթ են իրականացրել Երևանի կենտրոնում։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բաբայանն է։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Քաղաքականություն

Հայաստանում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

 

Հայերեն English Русский

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին