Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում եղել է Արարատի մարզի մի շարք բնակավայրերում

2 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում եղել է Արարատի մարզի մի շարք բնակավայրերում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քարոզարշավի շրջանակներում չնախատեսված կանգառ են ունեցել Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, ապա հանդիպումները շարունակվել են Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։

«Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։

Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։

Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային»,- գրել է Ծառուկյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում