Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է Գոշավանքից

1 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է Գոշավանքից

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Միասնության թևեր» կուսակցությունը սկսել է Գոշավանքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արման Թաթոյանի ղեկավարած ուժը քարոզարշավի մեկնարկի վայրի ընտրությունը պատահական չի կատարել․

«Սա պատահական ընտրություն չէ։ Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, մարդ, ով դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանն ունի նաև այսօր»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Կից հրապարակվել է նաև տեսանյութ։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում