Քաղաքականություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշից

1 րոպեի ընթերցում

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշից

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշի մարզից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Պետրոսյանն այս մասին հայտարարել է իր «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։

«Ինչպես գիտեք, այսօր քարոզարշավի առաջին օրն է, և մենք այն սկսելու ենք մեզ համար շատ կարևոր, շատ խորհրդանշական և շատ սիրելի Տավուշից, մասնավորապես Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, այնուհետև առաջին այցը կլինի Ոսկեպար։ Եվ այդպես մարզում կշրջենք և հնարավորինս կլուսաբանենք մեր նախընտրական քարոզարշավը»,- ասել է Պետրոսյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում