ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Կուբայի դեմ այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները չանցկացնեն մի շարք քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել (խմբ.՝ Կուբայի դեմ) այնքան ժամանակ, մինչև վարչակարգը չանցկացնի բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական բարեփոխումները», - գրել է Ռուբիոն X-ում։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն անգործ չի նստի, մինչ «Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում է մեր ազգային անվտանգությանը մեր կիսագնդում»։

Մայիսի 7-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել GAESA կոնգլոմերատի նկատմամբ, որն, ըստ ԱՄՆ կառավարության, վերահսկում է Կուբայի տնտեսության մոտ 40%-ը, ինչպես նաև այդ կազմակերպության ղեկավարի և կղզի-պետությունում նիկելի արդյունահանման համատեղ ձեռնարկության նկատմամբ։

Այս միջոցները սահմանվում են Կուբայի նկատմամբ պատժամիջոցների միակողմանի ռեժիմի կտրուկ խստացման հրամանագրի հիման վրա, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մայիսի 1-ին։ Ըստ հրամանագրի՝ սահմանափակումները կարող են ազդել նաև երրորդ երկրների վրա։

Նոր պատժամիջոցներին ի պատասխան՝ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտարարել է, որ ԱՄՆ այդ քայլերը «հաստատում են Վաշինգտոնի ցեղասպանական մտադրությունները» Կուբայի բնակչության նկատմամբ:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա