Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության անելիքները քարոզարշավի առաջին օրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկնարկած քարոզարշավը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմեկնարկի Երասխից, որտեղ հատուկ միջոցառում կանցկացնի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով քաղաքական ուժի անելիքները քարոզարշավի առաջին օրը։

«Մեկնելու ենք Երասխ, որտեղ հատուկ միջոցառում ունենք, որն ուղիղ եթերում կդիտեք, կտեղեկանաք, թե ինչի մասին է։ Հետո մեկնելու ենք Աղվերան, որտեղ հանդիպելու ենք շուրջ 200 երիտասարդների հետ և խոսելու ենք մեր մարտահրավերներից, ծրագրերից և մեր կողմից առաջարկվող լուծումներից»,-նշել է Մարուքյանը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին մաղթելով հաջող քարոզարշավ։

Էդմոն Մարուքյանը նաև մարդկանց հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

Քաղաքականություն

Հայաստանում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

 

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում