Մերձավոր Արևելք

Ֆրանսիայի իշխանություններն օգնություն կցուցաբերեն ավիաընկերություններին ավիավառելիքի գնի աճի ֆոնին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանություններն օգնություն կցուցաբերեն ավիաընկերություններին ավիավառելիքի գնի աճի ֆոնին

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են օգնություն ցուցաբերել այն ավիաընկերություններին, որոնց գործունեության վրա ազդել է ավիացիոն կերոսինի գնի բարձրացումն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է հանրապետության տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն:

«Ավիաընկերությունները ենթարկվել են լուրջ ցնցման: Կառավարությունը լիովին մոբիլիզացված է, որպեսզի աջակցի նրանց և օգնի հաղթահարել այս մարտահրավերը», - գրել է նախարարը:

Նա նշել է, որ նախարարների կաբինետը, մասնավորապես, պատրաստ է ավիափոխադրողներին տրամադրել սոցիալական վճարների հետաձգումներ և հարկային տարաժամկետումներ: Միևնույն ժամանակ Տաբարոն հավելել է, որ կառավարությունը «պահպանում է զգոնությունն ուղևորների իրավունքների պաշտպանման հարցում»:

Ավելի վաղ հրապարակումներ էին տարածվել, որ ֆրանս-նիդեռլանդական Air France-KLM խմբի գնահատմամբ՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ֆոնին ավիացիոն կերոսինի գնի աճի պատճառով իր վառելիքի ծախսը 2026 թվականին կավելանա 2,1 միլիարդ եվրոյով՝ մինչև 8,2 միլիարդ եվրո: Վառելիքի գնի աճի պատճառով խումբը հարկադրված է եղել բարձրացնել տոմսերի գները, իսկ նրա կազմի մեջ մտնող Transavia ավիաընկերությունը հայտարարել է չվերթերի չեղարկման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում