Հայաստան

Համբարձում Մաթևոսյանն ու Կավեհ Զահեդին քննարկել են Հայաստան-ՊԳԿ համագործակցության օրակարգն ու դրա ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանն ու Կավեհ Զահեդին քննարկել են  Հայաստան-ՊԳԿ համագործակցության օրակարգն ու դրա ընդլայնման հնարավորությունները

Երևանյան երկխոսության շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ կողմերը քննարկել են Հայաստան-ՊԳԿ համագործակցության ընթացիկ օրակարգն ու դրա ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես COP17-ի նախապատրաստական գործընթացների համատեքստում։

Նախարարն ընդգծել է, որ բարձր է գնահատում ՊԳԿ շարունակական աջակցությունը՝ գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, սննդային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև ոլորտային քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և կենսաբազմազանության միջև առկա սերտ փոխկապակցվածությանը՝ կարևորելով բնական ռեսուրսների կայուն կառավարման և էկոհամակարգերի պահպանության նշանակությունը։

Համբարձում Մաթևոսյանը նշել է նաև, որ վերջերս ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը, որը կարևոր քայլ է անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և տվյալահեն քաղաքականությունների մշակման ուղղությամբ։

«Վստահ եմ, որ առաջիկա COP17 համաժողովը լավ հնարավորություն է՝ համատեղ ձևավորելու գործնական և արդյունքահեն նախաձեռնություններ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների հաղթահարման նպատակներին։

Կարծում եմ՝ COP17-ը կարևոր հարթակ կլինի միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել գործնական դարձնելու և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ նոր նախաձեռնություններ ձևավորելու համար»- նշել է նախարարը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում