Հայաստան

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հետ

2 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ու   ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Պեդրո Մորենոն  քննարկել են առևտրի, տնտեսական զարգացման և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել է նաև Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Նախարարը կարևորել է տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության միջև հավասարակշռված քաղաքականությունների իրականացումը՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության կորուստը լուրջ ազդեցություն ունի տնտեսական կայունության, մատակարարման շղթաների և առևտրի վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնապահպանական բաղադրիչները առևտրային քաղաքականություններում առավել համակարգված ներառելու անհրաժեշտությանը։ Նախարարը ներկայացրել է COP17-ի առաջնահերթությունները՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացում, կայուն արտադրության և սպառման խթանում, մասնավոր հատվածի ներգրավվածության մեծացում և բնապահպանական ֆինանսավորման նոր մեխանիզմների զարգացում։ Այս համատեքստում ընդգծել է  UNCTAD-ի ներգրավվածության կարևորությունը՝ տեխնիկական աջակցության, համատեղ նախաձեռնությունների և քաղաքական առաջարկությունների մշակման ուղղությամբ։

Պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքային երկխոսությունը, ինչպես նաև դիտարկել COP17-ի շրջանակում համատեղ միջոցառումների և տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում