Իրան

Իրանը խոստացել է Հորմուզի նեղուցով կայուն նավագնացություն ապահովել

1 րոպեի ընթերցում

Իրանը խոստացել է Հորմուզի նեղուցով կայուն նավագնացություն ապահովել

Իրանը խոստանում է ապահովել կայուն նավագնացություն Հորմուզի նեղուցով, եթե սպառնալիքներ չլինեն Թեհրանի հասցեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։

«Սպառնալիքների վերացման և նոր ընթացակարգերի գործողության դեպքում հնարավորություն կստեղծվի նեղուցով անվտանգ ու կայուն նավագնացության համար», - ասվում է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի՝ X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև շնորհակալություն է հայտնել Պարսից և Օմանի ծոցերում գտնվող նավատերերին ու նավապետներին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից սահմանված նավագնացության նորմերի պահպանման համար։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են 1-էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության, որը վերջ կդնի պատերազմին։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը համաձայնության գա, ապա նրա դեմ փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» ռազմական գործողությունը կավարտվի, Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ հակառակ դեպքում Իրանը կռմբակոծվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում