Իրան

Իրանի կողմից համաձայնության գալու դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի, հակառակ դեպքում ռմբակոծություն կսկսվի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իրանի կողմից համաձայնության գալու դեպքում Հորմուզի նեղուցը կբացվի, հակառակ դեպքում ռմբակոծություն կսկսվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը համաձայնության գա, ապա նրա դեմ փետրվարի 28-ին մեկնարկած «Էպիկական ցասում» ռազմական գործողությունը կավարտվի, Հորմուզի նեղուցը կբացվի, իսկ հակառակ դեպքում կսկսվի ռմբակոծություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։

«Եթե ենթադրենք, որ Իրանը կհամաձայնի տալ այն, ինչի մասին համաձայնություն է ձեռք բերվել, ինչը, թերևս, մեծ ենթադրություն է, արդեն իսկ լեգենդար «Էպիկական ցասում» գործողությունը կավարտվի, և շատ արդյունավետ շրջափակումը թույլ կտա Հորմուզի նեղուցը բացել բոլորի համար, այդ թվում՝ Իրանի։ Եթե նրանք չհամաձայնեն, ապա կսկսվի ռմբակոծություն, և դա, ցավոք, կլինի շատ ավելի բարձր մակարդակով և ինտենսիվությամբ, քան նախկինում», - հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողությունը, քանի որ Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

Այնուհետև հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են 1-էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության, որը վերջ կդնի պատերազմին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում