Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են  Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ ընդգծել եմ Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում