Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Մերձավոր Արևելքից եկող ռազմական սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդիի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից. շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ բռնի ուժով պարտադրել», - գրել է նա X-ում։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ազ-Զայդին հայտարարել է, որ Բաղդադը պատրաստ է հյուրընկալելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները և նպաստելու խնդիրների լուծմանն ու պատերազմների դադարեցմանը։

«Մենք այս քայլը համարում ենք մեր ուսերին դրված մարդասիրական, իրավական և քաղաքական պարտականություն», - նշել է նա։

Իր հերթին Փեզեշքիանը նշել է, որ Իրանը հակամարտություն չի փնտրում տարածաշրջանի երկրների հետ։

«Մենք որևէ հակամարտություն չենք փնտրում տարածաշրջանի մեր եղբայրների հետ։ Սակայն դառը իրականությունն այն է, որ տարածաշրջանի որոշ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներն…. օգտագործվել են մեր դպրոցները, հիվանդանոցները և ենթակառուցվածքները ռմբակոծելու համար», - նշել է նա։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջին օրերին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի համար իր նոր անվտանգության ծրագիրը նպատակ ունի կանխել զենքի և զինամթերքի անցումը ջրային ուղիով դեպի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներ։

Հայերեն Русский

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է