Իրան

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքին հրթիռային հարվածներ հասնելու մեղադրանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է իր Telegram ալիքում։

«Մենք ժխտում ենք Աբու Դաբիի կեղծ հայտարարություններն Իրանի կողմից ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանը մայիսի 4-ին երկրի վրա արձակել է 15 հրթիռ, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը նշել է, որ գրոհների ընթացքում երեք մարդ միջին ծանրության վիրավորում է ստացել։ Ֆուջեյրայի էմիրության նավթավերամշակման համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում