Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոնը հայերեն գրառում է արել
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակրոնը տեսանյութ է հրապարակել Գյումրու Վարդանանց հրապարակում իր ելույթից՝ «Ֆրանսիան սիրում է ձեզ» գրությամբ։

Տեսանյութում Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին՝ ջերմ ընդունելության համար և գրկախառնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայիսի 5-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։