Ինչպես 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա Ֆրանսիան Հայաստանի կողքին է․ Մակրոնը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգի ընթացքում շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակրոնը նշեց, որ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած աղետը, երբ Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին։

«Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց։ Մենք գիտենք բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,- ասաց Մակրոնը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գյումրիում անցկացվող համերգը Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում կազմակերպված վերջին միջոցառումն է։

«Ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց, թե ինչպես է առանց բոլորիդ ողջունելու հեռանալու։ Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Ես Ֆրանսիայում ասում էի իրեն, որ Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն է վայելում, ասում էր՝ չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ նման տեսարան է լինում, իրեն ասում եմ՝ տես, որ չէի չափազանցնում»,- ասաց Փաշինյանը։

Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։

 

Հայերեն English Español فارسی ქართული Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող