Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանին մեղադրել է հանրապետությունում քաոս սերմանելու ցանկության համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի պատգամավորներին մեղադրել է եվրոպական արժեքներից հեռանալու, հանրապետությունում ազատ ԶԼՄ-ների վրա հարձակվելու, վրաց ժողովրդին անայցագիր ռեժիմի հնարավոր արգելքով շանտաժի ենթարկելու և երկրում քաոս սերմանելու ցանկության համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Երբ Եվրախորհրդարանի պատգամավորները հարձակվում են Վրաստանում ազատ ԶԼՄ-ների վրա, երբ Եվրախորհրդարանում բարձրացնում են վիզաների ազատականացված ռեժիմի հնարավոր դադարեցման հարցը, սա վրաց ժողովրդի համար խայտառակություն է ու շանտաժ», - հայտնել է Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում:

Այսպես է նա մեկնաբանել մայիսի 5-ին Եվրախորհրդարանի հավանությունը Վրաստանի շուրջ զեկույցին, որով պահանջվում է պատժամիջոցներ սահմանել վրացական երեք հեռուստաընկերությունների («Իմեդի», «Ռուսթավի 2» և PosTV) նկատմամբ և քննարկել Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ռեժիմի հնարավոր դադարեցման հարցը։

Այս զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանը մտադիր է առաջիկայում ընդունել Վրաստանի շուրջ հերթական բանաձևը։

«Եվրոպացի բյուրոկրատները շատ են ցանկանում քաոս և անկարգություններ Վրաստանում՝ դրա համար օգտագործելով տարբեր գործիքակազմեր, այդ թվում նաև շանտաժ՝ Եվրամիությանը մեր երկրի անդամակցության հետ կապված», - ասել է Կոբախիձեն։

Մեկնաբանելով մայիսի 4-ին Երևանում եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ հարցը՝ Կոբախիձեն հայտարարել է, որ առավելագույն պրագմատիկություն է պահպանում։

«Նույնիսկ երբ քո երկրին թշնամաբար են վերաբերվում, դու պետք է առավելագույնս առաջնորդվես քո ազգային շահերի պաշտպանությամբ, առավելագույնս պրագմատիկ լինես և դիվանագիտորեն գործես», - ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ գագաթնաժողովի շրջանակներում զրուցել է Եվրոպայի գրեթե 30 ղեկավարի հետ։

Հայերեն فارسی Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին