ԱՄՆ-ն այժմ ավելի շատ նավթ է արդյունահանում, քան ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան միասին. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի դեմ ռազմական գործողությունը նախապատրաստելիս հնարավոր է համարել, որ նավթի համաշխարհային գինը կարող է հասնել 200-250 դոլարի, և պատրաստ էր ԱՄՆ տնտեսության համար դրա հետ կապված հետևանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում:

«Երբ ես հենց նոր էի սկսել (խմբ.` Իրանի դեմ գործողությունը), հնարավոր էի համարում, որ (ԱՄՆ) ֆոնդային շուկան կարող է անկում ապրել 20-25%-ով: Բայց դա ինձ համար նորմալ էր, որովհետև գիտեի, որ այն կվերականգնվի: Ես նաև կարծում էի, որ նավթի գինը կարող է հասնել 200-250 դոլարի (խմբ.` մեկ բարելի դիմաց): Բայց հիմա այն արժե 100-102 դոլար», - ասել է ԱՄՆ նախագահը:

Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակը, իր կարծիքով, օգուտ է բերում հենց Միացյալ Նահանգներին, քանի որ շատ նավթ ներմուծողներ ստիպված են վառելիք գնել ոչ թե Պարսից ծոցի երկրներից, այլ  ամերիկյան նավթային կորպորացիաներից:

«Մենք ավելի շատ նավթ ենք արդյունահանում։ Հիմա մենք ավելի շատ նավթ ենք արդյունահանում, քան Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը միասին։ Միայն պատկերացրեք», - ասել է նա։

Թրամփը հավելել է, որ իր կարծիքով՝ նավթի գինը կմնա սպառողների համար ընդունելի մակարդակում և չի հասնի 250-300 դոլարի:

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26