Ուկրաինայում ռուսական հարվածներից նոր զոհեր են գրանցվել

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանը երկրի վրա հարձակման ժամանակ կիրառել է 11 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 164 անօդաչու թռչող սարք։ Կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ մեկ հրթիռ և 149 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Պոլտավայի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 37 մարդ՝ վիրավորվել։ Հարձակման թիրախում է հայտնվել Պոլտավայի մարզում գտնվող գազի արտադրության օբյեկտը։

«Հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ։ 3480 բաժանորդ մնացել է առանց գազի։ Վնասվել է նաև երկաթուղային ենթակառուցվածքը», - Telegram-ում գրել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակովնիչը։

Բացի այդ, Խարկովի շրջանում արդյունաբերական գործարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ։ Չեռնիգովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսն էլ հայտնել է, որ Չեռնիգով քաղաքի կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է մայիսի 5-ի առավոտյան երկրի 18 շրջաններում, Ղրիմում և Ազովի ծովում խոցված 289 անօդաչու թռչող սարքի մասին։

Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոկսարիում գիշերը և առավոտյան տեղի ունեցած հարձակումների հետևանքով վնասվել է մեկ շենք, 3 մարդ վիրավորվել է։

Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ մարզում գիշերը խոցվել է 29 ԱԹՍ։ Նա նշել է, որ Կիրիշիի արդյունաբերական գոտում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շուտով կավարտվեն։

«Թշնամու հիմնական թիրախը KINEF-ն էր: Հարձակման հետևանքով զոհեր չկան», - գրել է նա Telegram-ում։

KINEF-ը (Kirishinefteorgsintez), որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է և միակը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում, պատկանում է «Սուրգուտնեֆտեգազ»-ին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մայիսի 8-9-ը միակողմանի հրադադարի մասին՝ սպառնալով Կիևի կենտրոնի վրա զանգվածային հրթիռային հարվածով, եթե Մոսկվան հարձակման ենթարկվի մայիսի 9-ին։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը «լռության ռեժիմ» է հայտարարել՝ սկսած մայիսի 6-ի ժամը 00:00-ից՝ առանց ժամանակային սահմանափակման։

Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է «լռության ռեժիմի» մասին՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Հաղթանակի օրվա առթիվ հայտարարված հրադադարի

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը