Ռուսաստան

Զելենսկին հայտարարել է «լռության ռեժիմի» մասին՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Հաղթանակի օրվա առթիվ հայտարարված հրադադարի

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է «լռության ռեժիմի» մասին՝ ի պատասխան ՌԴ-ի կողմից Հաղթանակի օրվա առթիվ հայտարարված հրադադարի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմը պաշտոնապես չի համաձայնեցրել Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարած հրադադարի մանրամասները։ Զելենսկին իր հերթին «լռության ռեժիմ» է հայտարարել է մայիսի լույս 6-ի գիշերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

«Այսօրվա դրությամբ Ուկրաինային պաշտոնական հարցում չի եղել ռազմական գործողությունների դադարեցման եղանակների վերաբերյալ, ինչի մասին հայտարարվում է ռուսական սոցիալական ցանցերում։ Մենք կարծում ենք, որ մարդկային կյանքն անհամեմատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած տարեդարձի «տոնակատարությունը»։ Հետևաբար, մենք հայտարարում ենք լռության ռեժիմի մասին, որը կսկսվի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը, ժամը 00:00-ից։ Մինչև այդ պահը մնացած ժամանակում իրատեսական է ապահովել, որ լռության ռեժիմն իրագործվի։ Մենք հայելային կերպով կգործենք՝ սկսած այդ պահից», - գրել է նա։

Զելենսկին հավելել է, որ ՌԴ ղեկավարները պետք է քայլեր ձեռնարկեն պատերազմի ավարտի ուղղությամբ։

«Ժամանակն է, որ ռուս առաջնորդներն իրական քայլեր ձեռնարկեն պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, հատկապես որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ չի կարող շքերթ անցկացնել Մոսկվայում՝ առանց Ուկրաինայի բարի կամքի», - գրել է Զելենսկին՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանը հայտարարել է, որ Կարմիր հրապարակում Մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկա չի լինի։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ մայիսի 8-9-ը հրադադար հայտարարելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում