Իրան

Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ԱՄԷ-ին հասցված հարվածներից հետո

1 րոպեի ընթերցում

Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ԱՄԷ-ին հասցված հարվածներից հետո

Պակիստանը դատապարտում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքին հարվածներ։ Ըստ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի՝ անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի պահպանումը և երկխոսության համար հնարավորություն ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր էջում:

«Պակիստանը վճռականորեն դատապարտում է անցյալ գիշեր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումներն Արաբական Միացյալ Էմիրություններում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա.... Չափազանց կարևոր է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի՝ երկխոսության համար անհրաժեշտ դիվանագիտական ​​տարածություն ապահովելու նպատակով, որը տանի տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության», - գրել է նա՝ աջակցություն հայտնելով էմիրաթցիներին և ԱՄԷ կառավարությանն «այս դժվարին պահին»։

Մայիսի  4-ին ԱՄԷ-ն ենթարկվել է հրթիռակոծումների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։ Դրա հետևանքով Ֆուջեյրայի էմիրության նավթավերամշակման համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄԷ-ն հարվածների համար մեղադրել է Իրանին և խոստացել է պատասխան տալ գրոհին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում