Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային փաթեթը պատրաստ կլինի աշնանը
1 րոպեի ընթերցում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մրցութային երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել հունիսի վերջին։ Աշնանն էլ պատրաստ կլինի ներդրումային ամբողջ փաթեթը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շատ կարևոր է նաև մետրոյի կայարանի հատվածում մեծ թվով կայանատեղիներ ունենալու հարցը։
«Քանի որ մեքենաների հոսքը դեպի քաղաք գնալով ավելանում է, մենք պետք է այդ հատվածներում ունենանք մեծ թվով կայանատեղիներ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մեքենաները թողնել և երթևեկել հանրային տրանսպորտով»,-ասաց նա։