Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց. ԵԽ նախագահ

4 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության կարևոր հանգույց՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացման և տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այս մասին ասել է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին։ 

«Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ։ Այն արտացոլում է վերջին տարիներին նշանակալի նվաճումները՝ և քաղաքացիների, և ձեռնարկությունների, և հասարակությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը»,-ասել է նա։ 

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ Հայաստանի դիրքը չի փոխվել, սակայն, նրա խոսքով, երկրի ներսում իրականացված բարեփոխումներն էապես փոխել են իրավիճակը։

«Ճշմարիտ է, պարոն վարչապետ, Հայաստանի դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները ձեր երկրում։ Ես ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ»,-ընդգծել է Կոշտան՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին՝ տրամադրելով տեխնիկական և ֆինանսական աջակցություն։

Կոշտան կարևորել է նաև Հայաստանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղումը՝ այն բնութագրելով որպես խիզախ և պետական մտածողության դրսևորում։

«Դուք խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղությանը և ձեր երկրի համար ավելի լավ ապագային»,-նշել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցությունը վկայում է նոր մթնոլորտի ձևավորման մասին։

«Կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, և Եվրոպական Միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և նորմալացման գործընթացին»,- ասել է Կոշտան։

Նա ընդգծել է, որ տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացումը կարող է խթանել վստահությունը, ստեղծել աշխատատեղեր և նպաստել տարածաշրջանի երկրների մերձեցմանը։

«Ավելի ուժեղ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել և հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենաարդյունավետ հիմքն է»,-նշել է նա։

Կոշտան հավելել է, որ Հայաստանը կարող է ապավինել Եվրամիությանը այս փոխակերպող ուղին միասին անցնելու հարցում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև հանձնառու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը և ազգային անվտանգությանը։

«Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը»,-նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Ելույթի ավարտին Կոշտան ընդգծել է կողմերի ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն և բարեկեցություն ապահովելու ուղղությամբ։

Հայերեն العربية English Русский

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան