Իրան

Իրանը հայտարարել է ԱՄՆ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցում նավագնացությանը սպառնալիքի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է ԱՄՆ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցում նավագնացությանը սպառնալիքի մասին

Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և Իրանի դեմ ծովային շրջափակում սահմանելու պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:  

«Հորմուզի նեղուցում աստիճանաբար հաստատվում է ուժերի նոր հավասարակշռություն։ Նավագնացության և էներգակիրների տարանցման անվտանգությունն սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտումների և շրջափակում սահմանելու պատճառով», - գրել է նա X-ում։

Ղալիբաֆի կարծիքով՝ ներկայիս իրավիճակի պահպանումն անհանդուրժելի է ԱՄՆ-ի համար, չնայած Իրանը «նույնիսկ դեռ չի էլ սկսել»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում