Maersk ընկերությունը հաստատել է, որ իր նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտպանության ներքո

2 րոպեի ընթերցում

Դանիական նավագնացության և լոգիստիկայի Maersk ընկերությունը հաստատել է, որ ԱՄՆ-ի դրոշի ներքո նավարկող իր նավն անցել է Հորմուզի նեղուցով՝ ամերիկացի զինվորականների պաշտպանության ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հաղորդել է, որ անձնակազմի բոլոր անդամներն «անվտանգ են ու անվնաս»։

Maersk-ի հայտարարության համաձայն՝ Alliance Fairfax նավը գտնվում էր Պարսից ծոցում, երբ փետրվարին սկսվեց պատերազմը, և «չէր կարողացել այնտեղից դուրս գալ»։

Maersk-ը հաղորդել է, որ վերջերս իրենց հետ կապվել են ԱՄՆ-ի զինվորականները, որոնք «նավին Ծոցից դուրս գալու հնարավորություն են առաջարկել՝ ամերիկացի զինվորականների պաշտպանության ներքո»։

Ըստ հաղորդագրության՝ Maersk-ի ղեկավարության և զինվորականների հետ համաձայնության գալով՝ նավը դուրս է եկել Պարսից ծոցից ԱՄՆ զինվորականների ուղեկցությամբ։

«Maersk-ը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ զինվորականներին նրանց պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ համակարգման համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս գործողությունը, և ընկերությունը հույս ունի, որ Alliance Fairfax-ը կվերադառնա նորմալ առևտրային գործունեության», - ընդգծել է ընկերությունը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ մայիսի 4-ին երկու նավ է անցել նեղուցով։

Իրան

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավ անցել է Հորմուզի նեղուցով. CENTCOM

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26