Իրան

Պարսից ծոցում կուտակվել են 87 երկրի բեռնատար նավեր. CENTCOM

1 րոպեի ընթերցում

Պարսից ծոցում կուտակվել են 87 երկրի բեռնատար նավեր. CENTCOM

Պարսից ծոցում այս պահին գտնվում են 87 երկրի բեռնատար նավեր, որոնք սպասում են Հորմուզի նեղուցով անցնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հայտնել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը:

«Այս պահին Արաբական ծոցում գտնվող նավերը ներկայացնում են աշխարհի 87 երկրի շահերը, և ինչպես նախագահն է նշել, նրանք պարզապես չեզոք և անմեղ անցորդներ են», - ասվում է Քուփերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:

Նա հավելել է, որ վերջին օրվա ընթացքում հրամանատարությունը դիմել է նավերի և նավագնացային ընկերությունների տասնյակ սեփականատերերի՝ խրախուսելով անցնել Հորմուզով՝ հետևելով նեղուցով անվտանգ անցում ապահովելու ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում