1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության մի շարք գետերի ավազաններում (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի) մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները։
«Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։
Խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել՝ 112։»,- նշված է ՓԾ-ի տարածած հայտարարության մեջ։
ՆԳ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։