Հայաստան

Հայաստանում կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում, հնարավոր են վտանգավոր ելքեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում, հնարավոր են վտանգավոր ելքեր

Հայաստանի Հանրապետության մի շարք գետերի ավազաններում (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի) մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին  սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները։

«Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։

Խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել՝ 112։»,- նշված է ՓԾ-ի տարածած հայտարարության մեջ։

ՆԳ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում