Եվրոպա

Մոլդովան կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակություն Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում

2 րոպեի ընթերցում

Մոլդովան կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակություն Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում

Քիշնևը մայիսի 14-15-ը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախարարական նստաշրջանը, որին սպասվում է անդամ պետությունների ավելի քան 50 պատվիրակությունների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների մասնակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը:

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը նշել է, որ այս հանդիպումը նշանավորում է Եվրոպայի խորհրդում Մոլդովայի նախագահության ավարտը։

«Հանդիպման ժամանակ մենք կկենտրոնանանք մանդատն ընդունելիս մեր ստանձնած առաջնահերթությունների վրա՝ Ուկրաինային շարունակական աջակցություն, ապատեղեկատվության և արտաքին միջամտության դեմ պայքար, անդամ երկրներում անվտանգության ամրապնդում և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում», - ասել է նախարարը։

Պոպշոյը շեշտել է, որ Մոլդովայի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է եղել Եվրոպայի խորհրդում վեց ամսվա նախագահությունը։

«Նախարարական նստաշրջանի ավարտին մենք նախագահությունը կփոխանցենք Մոնակոյի իշխանությանը», - ասել է նախարարը։

Մոլդովայի դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է, որ երկիրը շարունակում է հանձնառու մնալ Եվրոպայի խորհրդի հիմքում ընկած արժեքների և սկզբունքների խթանմանը։

Մոլդովան Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2025 թ. նոյեմբերի 14-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում