Իրան

Իրանի զինված ուժերը կոչ են արել չանցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության

1 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը կոչ են արել չանցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության

Իրանի զինված ուժերը շարունակում են վերահսկել Հորմուզի նեղուցը և բոլոր նավերին կոչ են անում ձեռնպահ մնալ դրանով անցնելուց՝ առանց Թեհրանի հետ համաձայնեցման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» զորքերի Կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։

«Մենք բոլոր ուժերով ապահովում ենք Հորմուզի նեղուցի անվտանգությունը և կառավարում ենք իրավիճակը։ Մենք բոլոր առևտրային նավերին և նավթատար լցանավերին կոչ ենք անում չձեռնարկել անցման որևէ գործողություն՝ առանց Հորմուզի նեղուցում տեղակայված զինված ուժերի հետ համակարգման, որպեսզի դրանց անվտանգությունը չհայտնվի սպառնալիքի տակ», - մեջբերել է նրա խոսքն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։

Աբդոլլահին նախազգուշացրել է, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժեր, հատկապես ԱՄՆ բանակը, կենթարկվեն հարձակման, եթե ցանկանան մոտենալ Հորմուզի նեղուցին կամ մտնել այնտեղ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում գործողություն մեկնարկելու մասին, որի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով նեղուցում մնացած առևտրային նավերը պետք է ամերիկյան ուժերի ուղեկցությամբ դուրս բերվեն այնտեղից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում