Քաղաքականություն

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները  քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը քննարկել են երկու երկրների՝ մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

«Արդյունավետ քննարկում Հայաստան-Կանադա գործընկերության զարգացման ուղղությամբ. Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի «ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ։Գրառմանը կից հրապարակվել է նաև տեսանյութ։

Կանադայի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մայիսի 3-ին՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կազմում։

Ժամանումից հետո Անիտա Անանդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

 

Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում