Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքն արգելելու որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքն արգելելու որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ռուսաստանում «Ջերմուկ գրուպ» ընկերության հանքային ջրերի որոշակի խմբաքանակի վաճառքն արգելելու որոշմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված շքերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ քաղաքական ենթատեքստ կատարվածում չի տեսնում։

«Մեր երկրից դուրս եկող  ապրանքի որակական չափանիշները պետք է ապահովենք։ Ես ինքս հավատացած եմ, որ «Ջերմուկ»-ը բարձր որակի է և համապատասխանում է բոլոր ստանդարտներին և  բացարձակ կասկած չունեմ, որ  հարցը լուծվելու է»,-ասաց նախարարը։

Ապրիլի 28-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի որոշակի խմբաքանակի վաճառքը օնլայն և օֆլայն խանութներում։ Հայկական հանքային ջրերի վաճառքը դադարեցնելու համար հիմք էր հանդիսացել  «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վտանգը կանխելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։ Որպես վաճառքը դադարեցնելու պատճառ էր նշվել «պարտադիր պահանջների խախտումը»։ Արգելքի տակ են ընկել 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև 2026 թվականի մարտ արտադրված ջրերը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում